Կոտայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել

Քաղաքացին փորձում է նետվել կամրջից։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

ԱԻՆ-ն այլ մանրամասներ չի հայտնում: