Համով Հայաստան. ինչպես հայկական համեղ ճաշատեսակ պատրաստել ուլի մսից

Արարատյան հայրապետական թեմին կից «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, թե ինչպես ճիշտ պատրաստել ավանդական հայկական ճաշատեսակ` «հաճարով փլավ»։
Sputnik

Համեղ փլավի բաղադրիչներն են հաճարը, միսը (հիմնականում` ուլի, բայց մեր դեպքում` ոչխարի), սոխը, կարագը, ջուրն ու աղը։

«Սովորաբար ուլը կախում են թոնրում, տակը դնում են հաճարը։ Եվ փլավն այդպես է պատրաստվում։ Բայց կարելի է նաև ուրիշ մսով բավարարվել», — ասաց Զաքարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Պատրաստման ընթացքը շատ պարզ է։ Մանրամասները դիտեք տեսանյութում։