Հայ երեխաները հեռախոսների պատյաններ են ստեղծում գյուղում. աղջիկը «վարակել» է մյուսներին

Ինժեներական խմբակի ուսուցիչն իր մեքենայով 3D տպիչներ է տեղափոխում, որպեսզի գյուղի երեխաները կարողանան զբաղվել դրանցով։ Արդյունքում ստեղծվում են հեռախոսների համար նախատեսված self-made պատյանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ի՞նչն էր առաջադեմ համարվում խորհրդային դեռահասների համար։ Մուտքում ծխե՞լը, նորաոճ հագո՞ւստը։ Գուցե։ Բայց ամենալավ բանը սեփական ձեռքերով ինչ-որ իր սարքելն էր։ Փայտից ինչ-որ առարկա, ավելի լավ էր` մետաղից։ Օրինակ` սեփական անունով կախազարդ։

«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան

Ինչ մեղքս թաքցնեմ, այս տողերի հեղինակը չի կարողացել գլուխ հանել ոչ միայն փայտից, այլև սովորական նրբատախտակից։ Սղոցը խցկվում էր փայտի մեջ և շունչը փչում նախընտրական խոստումների պես։

Ինձ նման երեխաներին օգնելու համար հիմա հայտնվել են 3D տպիչներն ու ֆրեզային հաստոցները` թվային կառավարմամբ։ Նախքան սղոցը վերցնելը կամ իսկական հաստոցի մոտ կանգնելը կարելի է ուժերը փորձել ուսումնականի մոտ։ Հայաստանի դպրոցներում` ArMath ինժեներական լաբորատորիաներում, դրանք շատանում են։ Հայաստանում և Արցախում թիվը հասել է 220-ի։ Դրանցից կան նաև Արմավիր քաղաքում և հարակից գյուղերում։ Բայց մի խնդիր կա. քաղաքային խմբակներն ունեն թե՛ համակարգիչներ, թե՛ հաստոցներ, իսկ գյուղական երկու խմբակներում` միայն համակարգիչներ։

Ուստի Կարեն Բարսեղյանը` Արմավիրի պետական քոլեջում ArMath-ի տեսուչը, որոշել է 3D տպիչները և ուսումնական ֆրեզային հաստոցը սեփական մեքենայով գյուղեր տանել։ Նա սկզբում անցնում է 20 կիլոմետր, հասնում Արազափ գյուղ, որը գտնվում է Արաքսի ափին, հետո ևս 12 կիլոմետր` Արաքս գյուղ։

Карен Барсегян , инструктор школьного инженерного кружка "Армат" в городе Армавир

«Դե, այդքան էլ բարդ չէ։ Հաստոցներն այդքան էլ մեծ չեն, մեքենայի մեջ տեղավորվում են։ Փոխարենը երեխաները սկսում են եռաչափ մոդելավորում սովորել ։ Երբ նրանք լսեցին այդ բառակապակցությունը, մտածեցին, որ շատ դժվար բան է։ Իսկ հիմա ինչ ասես կարող են գծել և հանձնարարել տպիչին կատարել», — ասում է նա։

Կարենը գրեթե ամեն օր զբաղվում է երեխաների հետ։ Յուրաքանչյուր խմբակում պարապմունքներն անցկացվում են շաբաթական երկու անգամ երեք ժամով։ Պլաստիկ զանգվածից տանկեր ու ինքնաթիռներ են պատրաստում, իսկ ինչ-որ մեկը նույնիսկ ավտոմեքենաների դետալներ է սարքում։ Իհարկե, ոչ բնական մեծությամբ։ Բայց ամեն դեպքում մակետները եռաչափ գծագրերով են և բավականին ստույգ։

Ստեղծագործական որոնումներում նոր շրջադարձ է արել մի աղջիկ։ «Իսկ կարելի՞ է պլաստիկից պատյան պատրաստել հեռախոսի համար», — հարցրել է նա։ «Ինչու ոչ», — պատասխանել է ուսուցիչը։

Երեխաները միլիմետրերի ճշգրտությամբ չափել են պատյանի չափսերը և ականջակալների ու խցիկների համար անցքերը։ Շուտով ամբողջ խմբակը բազմագույն պատյաններ է ունեցել։

Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք

Կարենը, տեսնելով երեխաների ինժեներական «չարաճճիությունը», հավանաբար հիշել է իր դպրոցական տարիները, երբ ինքն էլ տարվել տեխնիկայով։ Ավարտելով պոլիտեխնիկական համալսարանը` նա ինժեներ-մեխանիկ է դարձել Հոկտեմբերյանի կահույքի դետալների գործարանում։ 90-ականներին կոմբինատը դեռ աշխատել է, փակվել է 2000-ականներին։ Այդ ժամանակ Կարենը համակարգիչների վերանորոգման արհեստանոց է բացել:

Հիմա դպրոցական խմբակներ են գալիս հիմնականում յոթերորդ դասարանից։ Բայց կան նաև հինգերորդ դասարանցիներ։ Նրանք նույնպես անգործ չեն նստում. պարզ խաղեր են գրում։ Վերցնում եմ ուսումնական ինտերֆեյսը, դրա մեջ լաբիրինթոս են գծում, ավելացնում են «խնձորներ» կամ «բանաններ», որոնք պետք է ճանապարհին ուտել, և «հրեշիկներ», որոնք ման են գալիս լաբիրինթոսում։ Ընդ որում քայլում են այնպես, ինչպես կհրահանգեն խաղը կազմողները։

Այնպես որ յուրաքանչյուրի համար էլ այստեղ զբաղմունք կա։