ՌԱԴԻՈ

Բիչախչյան. «Քաղաքացին կարող է մոտենալ քվեարկության նաև նույնականացման քարտով»

Sputnik Արմենիայի եթերում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացնում է, թե անձը հաստատող որ փաստաթղթերով ՀՀ քաղաքացիները կարող են գնալ քվեարկության:
Sputnik
Մնացական Բիչախչյան

Օրենքով նույնականացման քարտը համարվում է ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ և այդ փաստաթղթով քաղաքացին կարող է մոտենալ քվեարկության: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«ՀՀ քաղաքացու համար քվեարկությանը մասնակցելու փաստաթղթեր են համարվում հին նմուշի անձնագիրը, նույնականացման քարտը, բիոմետրիկ անձնագիրը»,- մանրամասնեց ոստիկանության գնդապետը:

Նա նաև մանրամասնեց, թե որ դեպքում քաղաքացիները կարող են քվեարկել, եթե իրենց մոտ կա միայն հին նմուշի ժամկետանց անձնագիր: