Արմեն Պետրոսյան
© Sputnik
Վերլուծելով հետպատերազմյան Սիրիայում առկա իրավիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` Sputnik Արմենիայի եթերում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
«Եվ սա ոչ միայն բխում էր մեր բարեկամական հարաբերություններից, այլ նաև մեր շահերից։ Հայաստանը ունի հետաքրքրություն այս երկրում։ Սիրիան ավանդաբար բարեկամական երկիր է եղել Հայաստանի համար, ունեցել է ռազմավարական նշանակություն և չմոռանանք` մենք լուրջ ու մեծ համայնք ունենք այնտեղ։ Պատահական չէ, որ Հալեպի գաղութը սփյուռքահայ իրականության մեջ գնահատվում է մայր գաղութ»,–ասում է Պետրոսյանը։
Նրա խոսքով` կարևոր է որոշակի դերակատարություն ունենալ հետճգնաժամային Սիրիայում, քանի որ սա բացում է հնարավորություններ ինչպես պետական երկկողմանի շփումների, այլ նաև մասնավոր սեկտորի համար։