11 հայ և մեկ ռուս տատիկ. Տամբովի ոստիկանությունը հանցավոր սխեմա է բացահայտել

«Անլեգալ» գործողությունների դեմ տարվող պայքարի շրջանակում միգրացիայի հարցերով ստորաբաժանման աշխատակիցները օրինախախտներ են հայտնաբերել` 11 հայ և 1 ռուս տատիկ Տամբովից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Տամբովի ոստիկանության №2 բաժնի միգրացիայի հարցերով ստորաբաժանման աշխատակիցները կեղծ գրանցում ստանալու հանցավոր սխեմա են  բացահայտել։ Այս մասին հայտնում է Տամբովի մարզի Ռուսաստանի ՆԳՆ վարչությունը։

Հայաստանի ոստիկաները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող հային, վրացուն ու ուկրաինացուն

Ռուս իրավապահները բացահայտել են, որ Տամբովից 64-ամյա թոշակառուն ՀՀ քաղաքացիների կեղծ գրանցում է իրականացրել։ Հարցաքննությունից հետո կինը խոստովանել է արարքը։

Տատիկին բռնել են հանցագործության ժամանակ, քանի որ 2018 թվականի փետրվարից սեպտեմբեր ընկած կարճ ժամանակահատվածում Օստրովիտյանովա փողոցում գտնվող իր բնակարանի վրա միանգամից 11 հայ է գրանցել։ Նման քանակի «հանկարծակի ժամանած բարեկամներին» իրավապահները չէին կարող չնկատել։

Մեղավորներին մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում։