ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ կգործուղվեն Հայաստան

Արփինե Հովհաննսիյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի գաղտնազերծված որոշումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում, որոշում է կայացրել ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է  Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննսիյանը:

Ըստ նրա՝ հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստի ժամանակ։