Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Արթուր Վանեցյանն այսուհետ կղեկավարի նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացան ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները։ Արթուր Վանեցյանին հաջողվեց գրավել ակումբների ներկայացուցիչների սրտերը։ Նա միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը։

Այսուհետ Վանեցյանը կղեկավարի ոչ միայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, այլ նաև` Ֆուտբոլի ֆեդերացիան։ Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Նիկողոսյանը, իսկ գործադիր տնօրեն դարձավ Արմեն Մելիքբեկյանը։ Նշենք, որ Արմեն Նիկողոսյանը ֆուտբոլային վերլուծաբան է, իսկ Արմեն Մելիքսեթյանը` ֆուտբոլային մեկնաբան։ Իսկ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։

«Ես ուրախ եմ ստանձնել ՀՖՖ նախագահի պաշտոնը։ Մենք  առաջնորդվելու ենք ֆուտբոլը բոլորի համար կարգախոսով»,–շնորհակալական իր խոսքում նշեց Արթուր Վանեցյանը։

Բացի նախագահից, ընտրվեցին նաև գործադիր մարմնի`գործկոմի անդամները։ Թեկնածուների ներկայցված ցուցակը էականորեն տարբերվում էր գործկոմի նախկին կազմից: Այսուհետ ՀՖՖ գործադրի մարմին անդամները կլինեն հետևյալ մարդիկ.

1. Արթուր Վանեցյան

2. Արմեն Նիկողոսյան

3. Արմեն Մելիքբեկյան

4. Կարեն Շաբոյան

5. Արսեն Թորոսյան

6. Ժաննա Անդրեասյան

7. Սուրեն Պապիկյան

8. Խաչատուր Ադումյան

9. Արեն Մկրտչյան

10. Արթուր Օհանյան

11. Ռուբեն Ռուբինյան

12. Սուրեն Աբրահամյան

13․ Ալեն Սիմոնյան

14․ Հրաչ Յագան

15. Թովմաս Գրիգորյան

16. Մարինա Թաշչյան

17. Հակոբ Սիմիդյան