Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են համագործակցության զարգացման շեմին. Տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ երկկողմ հարաբերությունների ներուժը լիարժեք չի օգտագործվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են, անկախ հանրապետությունում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ 

«Այսօր, ներքաղաքական համակարգի լուրջ փոփոխություններից` հեղափոխությունից հետո, մեր երիտասարդ կառավարությունը, անկասկած, Ռուսաստանի հետ կապերի էլ խորացման միտման է կողմ», – Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ կազմակերպած ընդունելության ժամանակ նշել է դեսպանը։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Անկախության տոնի կապակցությամբ

Նա նաև ավելացրել է, որ երկրները կանգնած են երկկողմ համագործակցության զարգացման շեմին։ Տողանյանը կոչ է արել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին միավորվել երկկողմանի միությունն ամրապնդելու գաղափարի շուրջ։

Դեսպանը կարծում է, որ հայ–ռուսական հարաբերությունների ներուժը լիարժեք չի օգտագործվում։

Ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Նա ասել է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից, կողմերը հաստատել են հայ–ռուսական համագործակցության հետագա խորացման ուղու անփոփոխ լինելը։