«Սև» և «սպիտակ» կանայք Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով. «Հրապարակ»

Ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրի Արփինե Հովհաննիսյանի և Աննա Հակոբյանի մինչև նորմալ հարաբերություններ են եղել, նրանք շփվել են, սակայն տարբեր օրակարգերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։

Հարցին՝ հայոց «սև ու սպիտակ» տիկնանց միջև շփումներ եղե՞լ են ֆորումի ժամանակ, մեր աղբյուրն ասաց․«Եղել են, նորմալ հարաբերություններ են, սակայն տարբեր օրակարգերով»։

Ի դեպ, ինչպես փարիզյան այցի ժամանակ, այնպես էլ այս անգամ Աննա Հակոբյանը մեկնել է թիկնապահների ուղեկցությամբ»: