Գալուստյանը և Կարիբիդիսը Փաշինյանի կերպարում «սպանեցին» երևանյան հանդիսատեսին. տեսանյութ

Հայտնի շոուի հերոսներ` Դեմիս Կարիբիդիսն ու Միխայիլ Գալուստյանը ՀՀ վարչապետի կերպարում ընտրում էին Կովկասի լավագույն երգիծաբանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Հայաստանում նկարահանված  Comedy Club–ի փառատոնը քաղաքական սուր երգիծանքով զվարճացրել է հանդիսատեսին ։

Հայտնի շոուի գլխավոր աստղերից երկուսը` Դեմիս Կարիբիդիսն ու Միխայիլ Գալուստյանը կերպարանափոխվել էին և մարմնավորում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Кадр из 30-го выпуска 14-го сезона программы "Камеди Клаб" на ТНТ

Երկու հումորիստների միջև վեճ սկսվեց այն բանից հետո, երբ Գալուստյանը ստացավ «Աշխարհի լավագույն կովկասցի երգիծաբան» մրցանակը։ Կարիբիդիսը դա անարդար համարեց։

Դահլիճի աջակցությունը ստանալով` նա դրեց «թավշյա հեղափոխությունը» խորհրդանշող գլխարկն ու սկսեց ակցենտով խոսել` նմանակելով ՀՀ կառավարության ղեկավարին։

Գալուստյանը «տակ չմնաց» և նույնպես հանեց «Դուխով» գրությամբ գլխարկը, որից հետո դահլիճն ուղղակի թնդաց։ Ծիծաղում էին բոլորը։ ՀՀ վարչապետին երկուսն էլ նման էին` մորուքով ու կոստյումով։