Նման բան դեռ չի եղել. Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական եռագույնով է ներկվել. տեսանյութ

Հայ–վրացական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է ներկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ անկախության օրվա 27-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է ներկվել։ Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Վրաստանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր ՀՀ անկախության օրվա 27-ամյակի կապակցությամբ Թբիլիսիում հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով վառվեց», — գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սա հայ-վրացական հարաբերությունների նորագույն պատմության մեջ աննախադեպ երևույթ է։

Դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը մեծ ջանքեր է գործադրել այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Հայաստանը տոնում է անկախության 27-ամյակը։ Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում տոնի առթիվ մի շարք տոնական միջոցառումներ են նախատեսված։