Մարտիրոս Սարյանի անվան պուրակում մի դաշնամուր է տեղադրվել, որը կարող է նվագել ցանկացած մարդ։ Առաջինը նվագելու պատիվը վերապահվել է սիրված ու տաղանդավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։
Տեսանյութում դիտեք, թե ինչպես է կոմպոզիտորը նվագում «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրած ստեղծագործությունը։
Երաժշտական գործիքը տեղադրվել է ՀՀ մշակույթի նախարարության և POOSH նախագծի համագործակցության շնորհիվ։
Նշենք, որ նախագծի հիմնադիրները «ԱՅԲ» դպրոցի աշակերտներն են։