Ռուբեն Հակոբյան
© Sputnik
27 տարի առաջ ՀՀ անկախության հռչակագրի ընդունմանը կողմ քվեարկած Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ 90-ականներին անկախության նկատմամբ հավատն ավելի մեծ էր։
«Շատ էինք հավատում և՛ այդ օրվան, և՛ մեր վաղվա օրվան, բայց այդ հավատը, որ կար անկախացման օրերին, ցավոք այսօր դեռ չի իրականացվել»,- անդրադառնալով անկախության խորհրդին` ասաց նախկին պատգամավորը։
Նրա խոսքով` այսօր վստահությունն այն չէ, ինչ կար այդ օրերին։