ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ աջ ոտնաթաթի բուժզննման արդյունքների և ապաքինման ժամկետների մասին հայտնի կդառնա առաջիկայում:
Ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա մասնակցել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին: