Քոչարյանի ուղերձը. հարվածի տակ են այն արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոց էին դուրս գալիս

Հայաստանի երկրորդ նախագահն Անկախության 27-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

«Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ». Սարգսյան

«Մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում: Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, ընթացող գործընթացները և ընթացիկ իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են: Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են»,- նշել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը, այնուամենայնիվ, համոզված է, որ մեր երկիրը հաղթահարելու է այդ դժվարություններն արժանապատվությամբ։

«Եվ արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն, ոչ թե հասարակություն, որը բաժանված է սևերի և սպիտակների, այլ միասնական ազգ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք Հայաստանի և Արցախի համար»,- գրված է նրա ուղերձում:

Քոչարյանը ևս մեկ անգամ շնորհավորել է հայրենակիցներին` բոլորիդ երջանկություն և խաղաղություն մաղթելով։