ՌԱԴԻՈ

Հայրիկյան. «Անկախությունը վստահելի է, երբ քաղաքացու ձեռքում է»

ԱԻՄ նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է անկախության հռչակմանը և 27 տարվա հեռավորությունից գնահատել այսօրվա Հայաստանը։
Sputnik
Պարույր Հայրիկյան

Անկախությունը վստահելի է, երբ քաղաքացու ձեռքում է Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Հայաստանն իր պատկերացրած բացարձակ ազատ ու ժողովրդավարական երկիրը դարձնելու համար, նրա խոսքով, դեռ շատ աշխատանք կա անելու։

«Այդ ուղղությամբ քայլեր անելու համար պետք կլինի ոչ թե վերացական, այլ իրական գործնական քայլեր անել, որոնք արդեն արվում են»,- ասաց նա։

Հայրիկյանը նաև հիշեցրեց, որ 1990-95թթ ՀՀ Գերագույն խորհրդում 10 հոգանոց արցախյան պատվիրակություն կար, և ափսոսանք հայտնեց, որ անկախ Հայաստանի առաջին գումարման խորհրդարանում Արցախն այլևս մանդատներ չստացավ։