Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» է այցելել. ովքե՞ր էին նրան ուղեկցում

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետն այցելել է «Եռաբլուր» պանթեոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նրան ուղեկցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը և հանրապետության բարձրագույն ղեկավարությունը։

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Премьер-министр Никол Пашинян, президент Армении Армен Саркисян, Карабаха Бако Саакян, спикер Парламента Ара Баблоян и католикос Гарегин второй посетили пантеон Ераблур (21 сентября 2018). Еревaн