Մեծ Բրիտանիայի թագուհին Փաշինյանին հիշեցրել է պատմական սերտ կապերը

Եղիսաբեթ Երկրորդը համարում է, որ Հայաստանի անկախությանը տոնը երկրների սերտ հարաբերությունները հիշելու ևս մեկ առիթ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»:

Եղիսաբեթ Երկրորդը նշել է, որ առիթ է հիշել սա Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև սերտ պատմական կապերը։ Նա ակնկալում է, որ երկրների բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»: