Անձրևի հավանականությունը բարձր է. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:

Երևանում սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: