Ինչո՞ւ է Ucom–ը կաթվածահար եղել Հայաստանում. ընկերությունը հայտարարություն տարածեց

Ադրբեջանական ցանցահենները հարձակվել են Հայաստանի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս տոնական օրվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն անդադար պարբերականությամբ ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից։ Այս մասին հայտարարել է ընկերությունը։

«Դրա հետևանքով երկու ցանցի աշխատանքում էլ լրջագույն խոտաններ էին առաջացել, սակայն մեր տեխնիկական մասնագետներին հաջողվեց կասեցնել այդ հարձակումները»,- նշված է հայտարարության մեջ։

Ներկա պահին ցանցի վրա հարձակումը վերսկսվել է արդեն հենց ընկերության բաժանորդների համակարգիչներից և ինտերնետ օգտագործող սարքերից, որոնք օրվա առաջին կեսին վարակվել են թշնամու նախաձեռած գործողությունների ընթացքում։

«Եթե այս պահին դուք չունեք ինտերնետի հասանելիություն, նշանակում է, որ մեր տեխնիկական անձնակազմը վնասազերծման աշխատանք է տանում ցանցի հենց այդ հատվածի վրա»,- հայտնում է ընկերությունը։

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 21-ին, օրվա ընթացքում բաժանորդները զրկված են եղել ինտերնետից։