ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին զինվորական նոր կոչում է շնորհվել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում։
Սարգսյանը փաստաթուղթ ստորագրել է երեկ` սեպտեմբերի 20-ին: