ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Շատերն էին ուզում այդ պատմական փաստաթուղթը վերցնել»

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի անունը ՀՀ նորագույն պատմության մեջ կապվեց 1990թ–ին ընդունված անկախության հռչակագրի հետ։ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշել է պատմական օրը։
Sputnik
Արամ Մանուկյան

ՀՀ անկախության հռչակագիրը 1990թ-ին շատերն էին ուզում ընթերցել, բայց որոշվեց, որ դա պետք է անի Գերագույն խորհրդի` այն ժամանակ դեռ երիտասարդ պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Շատերն էին ուզում այդ պատմական փաստաթուղթը վերցնել. պատմության մեջ մնալու պատեհ առիթ էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն առաջարկեցին, որ ես դա անեմ` հիմնավորելով այն հանգամանքով, որ ես հաղթող ուժի ներկայացուցիչ եմ, երիտասարդ պատգամավոր, լավ ձայն ունեցող և ամենակարևորը` կրում եմ առաջին հանրապետության հիմնադրի անուն, ազգանունը»,- ասաց Մանուկյանը։

Նա այս որոշումը բացառիկ պատիվ ու պատասխանատվություն է համարում և խոստովանում` ընթերցելուց առաջ մի քանի օր հատուկ նախապատրաստվել է, պարապել մասնագետների հետ։ Բայց նույնիսկ դա չի օգնել հաղթահարել հուզմունքը։