Ռոմանոս Պետրոսյան
© Sputnik
Բազմաթիվ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա դիմել էի Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որպեսզի ոչ պլանային վարչական վերահսկողության գործառույթներ իրականացնենք Հրազդանի համայնքապետարանում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Սահմանված կարգով վարչական վերահսկողություն իրականացնելու արդյունքում հայտնաբերվել էին որոշակի խախտումներ, որոնք առերևույթ պարունակում էին նաև հանցակազմ», — մանրամասնեց մարզպետը:
Նա հավելեց, որ ցանկացած իրավախախտում, որ իր տեսադաշտում կհայտնվի, փոխանցվելու է իրավապահ մարմիններին, քանի որ քաղաքական կամքը՝ վերականգնել օրինականությունը և երկիրը դարձնել օրենքի գերակայության պետություն, անկոտրում է: