Օրբակայտեի «հայկական թուլությունը». երգչուհին չի կարողանում «ազատվել» դրանից. լուսանկար

Ռուսական էստրադայի աստղ Քրիստինա Օրբակայտեն իր «հայկական թուլությունը» ցույց է տվել բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն իր «հայկական կախվածության» մասին պատմել է Instagram-ում։

«Նկարահանումների, հարցազրույցների և հյուրախաղերի ընդմիջումներին ես ինձ թույլ եմ տալիս հանգստանալ և տաք թեյ խմել JOYCO շոկոլադներով։ Շատ համեղ են։ Միանգամից զգուշացնում եմ` դրանցից կտրվելը դժվար է»,- գրել է Օրբակայտեն։

Հայկական կոնֆետների մասին ավելի վաղ գրել էր նաև ռուս երգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի Պոլինա Գագարինան։ Նա խոստովանել էր, որ չի կարողանում մոռանալ Հայաստանում արտադրված կոնֆետների համը։