Հարություն Վանյան
© Sputnik
Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը 1984 թ.-ին է տրվել՝ Ֆրանսիայում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ, Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգող Հարություն Վանյանը:
«Այն իրենից ներկայացնում է հանրային այցելությունների համար փակ հուշարձանների բաց դռների օր: Այդ ավանդույթը պահպանվում է և մենք նույնպես, ծրագրի շրջանակներում, ունենք մի քանի հուշարձաններ, որոնց մուտքը բաց կլինի»,- ասաց Վանյանը:
Նա ներկայացրեց այն հուշարձանների ցանկը, որոնց մուտքն այդ օրերին բաց կլինի այցելության համար: