ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Գորիսում 51–ամյա բնակչին մահացած են գտել իր բնակարանում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Սեպտեմբերի 20-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են 1967 թ.–ին ծնված Վ. Մ.-ի բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին: