«Թամարա թագուհին հենց այդպիսի տեսք ուներ». մեյքապի վարպետ Գոհար Ավետիսյանը Հայաստանում է

Տաղանդավոր ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին զարմացրել է իր բազմաթիվ բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի ռուս ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը ժամանել է Հայաստան։ Այդ մասին նա գրել է Instagram-ում։

«Welcome to Armenia։ P.s. աչքերիս դիմահարդարման մեջ ծանոթ գույներ կա՞ն», — գրել է Ավետիսյանը։

Գրառումը 15 ժամում ավելի քան 214 հազար «հավանության» է արժանացել։

«Գոհար, դուք զարդարում եք այդ գեղեցկությունը», — գրել է uzden_09_ը։

«Իմ երևակայության մեջ Թամարա թագուհին հենց այսպիսի տեսք է ունեցել», — kotletka580-ը։

Ավելի ուշ Գոհարը կարճ տեսանյութ է հրապարակել։

«Ո՞վ է ուզում ինձ մոտ գալ հիմա, ո՞ւմ տելեպորտացիա անեմ», — տեսանյութին կից գրել է Գոհարը։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի-բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: