Հայ ոստիկանները ֆրանկոֆոնիայի շրջանակում ֆրանսերեն կխոսեն

ՀՀ ոստիկանությունն իր աշխատակիցների համար ֆրանսերեն զրուցարաններ է հրատարակել, որոնք Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության նիստում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ՀՀ ոստիկանությունը զրուցարաններ է հրատարակել: Այս հայտարարությամբ այսօր կառավարության հերթական նիստը բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` դա նաև լավ առիթ է իմացած լեզուների քանակն ավելացնելու:

«Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան»,- ասաց նա:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ այդ զրուցարանները նախատեսված են բոլոր այն ոստիկանների համար, որոնք շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ:

Փաշինյանի «բոնժուղը» հիացրեց Ֆրանկոֆոնիայի հյուրերին

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին։ Ակնկալվում է, որ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և այլ բարձրաստիճան անձանց։ Ընդհանուր առմամբ Հայաստան է ժամանելու մինչև 150 պատվիրակություն` 84 մասնակից, ասոցացված անդամ ու դիտորդ երկրներից։

ՀՀ ԱԳՆ-ն գագաթնաժողովի անցկացման համար 120 մլն դրամ կստանա (մոտ 250 հազար դոլար)։ Այդ գումարով կլուծվի հյուրերի կացության հարցը (այդ թվում` լրագրողների մեծ խմբի), ինչպես նաև տոնական միջոցառումներ կանցկացվեն։