Սպանություն Վանաձորում. գիշերային ակումբում ծեծկռտուքը ողբերգական ավարտ է ունեցել

Ոստիկաններն ու քննիչներն արդեն բերման են ենթարկել սպանության կասկածյալին։ Նա 27 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Վանաձորում գործող «Պանտերա» գիշերային ակումբում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 20-ին, 02։30-ի սահմանում։

Ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված Վանաձորի բնակիչ, 26 տարեկան Էդմոն Սանթրոսյանի դին։

Նրան սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 27 տարեկան Գաբրիել Պողոսյանին։

Կայքի տեղեկություններով՝ բացի սպանվածից, կան նաև ավելի քան 3 վիրավորներ, որոնց ինքնությունը պարզում են Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները։