Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Անկախության տոնի կապակցությամբ

ՌԴ նախագահը նշել է, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան. ռուսական ԶԼՄ–ներ

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»,–ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Հիշեցնենք, վաղը` սեպտեմբերի 21–ի Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 27–րդ տարեդարձը։