ՌԱԴԻՈ

Նավասարդյան. «Մեր հիմնական թիրախը բարձր և միջին ծանրության դատապարտյալներն են»

Ներկայումս պրոբացիայի ծառայությունում հաշվառված է 3820 շահառու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը։
Sputnik
Արսեն Նավասարդյան

«Պրոբացիան իր մեջ ներառում է 2 կոմպոնենտ. մի կողմից որպես պատիժ իրականացնող, մյուս կողմից` վերասոցիալականացում իրականացնող մարմին, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ ինտեգրվեն հասարակությանը։ Վերասոցիալականացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվում պրոբացիայում, բայց այսօրվա դրությամբ այնքան էլ բավարար չէ` ամբողջ դաշտը ծածկելու համար»–ասում է Նավասարդյանը։

Նրա խոսքով` իրենց հիմնական թիրախը բարձր և միջին ծանրության դատապարտյալներն են, որոնց հետ տարբեր ծրագրեր ենք իրականացնում։