«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ժամանել է Հայաստան

Նրան դիմավորելու էին եկել հարազատներն ու ընկերները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն, հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզո մականվամբ:

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով` քիչ առաջ Արմեն Ղազարյանը «Զվարթնոց» օդանավակայանից ժամանեց Երևան։ Նրան դիմավորելու էին եկել հարազատներն ու ընկերները: