Ես չեմ ասել, որ դրամահավաքները զրոյական կդառնան. Հարությունյան

Դպրոցների դրամահավաքի հարցը մնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության օրակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Երևանյան որևէ դպրոցից, Չայկովսկու անվան դպրոցից Կրթության և գիտության նախարարությունն այս պահի դրությամբ դրամահավաքի դիմում-բողոք չի ստացել։ Այսօր` սեպտեմբերի 20-ին, կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով լուրերին, թե Չայկովսկու դպրոցում աշակերտների ծնողներից կավճի ու մատյանի փող են հավաքում։

«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ, և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ենք ձեռնարկում դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որևէ դիմում-բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,-ասաց նախարարը:

Իսկ բողոքների հիման վրա, չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերն այս պահին, նախարարի խոսքով, տասնյակների են հասնում։