Արտակ Սարգսյան
© Sputnik
Պրոբլեմներից ամենահիմնականն այն է, որ խաղողագործ-վերամշակող ձեռնարկություն օղակում չկա փոխշահավետ պայմանագրային պարտավորություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
«Այ, եթե մենք կարողանանք առաջնային կերպով լուծել այն հարցը, որ խաղողագործը վերամշակողի հետ ունենա պայմանագիր, որտեղ հստակ ֆիքսվեն խաղողի ընդունման գինը, քանակը, օրերը, հիմնական խնդիրները կկարգավորվեն»,-պարզաբանեց Սարգսյանը:
Ըստ նրա՝ այսօր հիմնական խնդիրն այն է, որ վերամշակողը միակողմանի հայտարարում է, որ «խաղողն ընդունում եմ այսինչ գնով»: