Դիանա Բագաուտդինովան իր վարպետությամբ առաջ է անցել մրցակից տղամարդկանցից և առաջին տեղն է զբաղեցրել Յուժնո Սախալինսկի բանվորական մասնագիտությունների առաջնությունում։
Նա ընդամենը երեք տարի առաջ է ձեռքը վերցրել զոդող սարքը, իսկ հիմա արդեն սովորեցնում է երկրորդ կուրսի ուսանողներին։ Դիանան վեց հնարավորից ունի 5-րդ կարգի մասնագետի կոչում։ Ընդ որում` սովորաբար զոդողները սովորում են հինգից տասը տարի, որպեսզի հասնեն նման արդյունքների։
Լինելով մրցույթին մասնակցած միակ աղջիկը` Դիանան առաջ է անցել բոլոր տղամարդկանցից, և, նրանց կարծիքով, դա շատ լավ է. հենց այդպես պետք է դրսևորվի ֆեմինիզմը։