Քիմ Քարդաշյանը նրան չի հասնի. 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է շքեղ կառուցվածքը

Երգչուհին ցուցադրել է շքեղ կառուցվածքն ու նորաոճ դեղձագույն լողազգեստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է բարեկազմ մարմինն ու ոճային դեղձագույն լողազգեստը. 49-ամյա փոփ աստղը Instagram-ի իր էջում միանգամից երկու կրքոտ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարները հավանության են արժանացել բաժանորդների կողմից։

«Ամեն ինչ դեղձի գույնի է։ Կարծես թե դեղձ ես», — լուսանկարը մակագրել է նա։

 

Նրա գրառումն անտարբեր չի թողել ավելի քան 3 մլն բաժանորդի, «լայքերի» քանակն աճում է։ Համացանցի ավելի քան 20 հազար օգտատեր չեն կարողացել զսպել իրենց և մեկնաբանություններ են գրել։

Քիմ Քարդաշյանը միջնադարյան կրքոտ իսպանուհու կերպարում «շահագործում» է 5-ամյա դստերը

«Դու աղջնակի ես վերածվում», «Հիանալի տեսք ունես», «Կենդանական», «Մամասիտա», «Բոյֆրենդ ունե՞ս», — գրել են էրոտիկ տրամադրվածություն ունեցող օգտատարերը։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը հաջողության է հասել մի շարք ոլորտներում. նա իր սերնդի ամենահաջողակ երգչուհիներից է, հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի և տաղանդավոր բիզնեսվումեն, որը կարողացել է իր հանրաճանաչությունը J.Lo ֆեշն բրենդի վերածել։ Բացի այդ, նա համաշխարհային շոու բիզնեսի ամենահարուստ կանանցից և աշխարհի իսպանախոս ազդեցիկ մարդկանցից մեկն է։ Նա ամբողջ աշխարհով մեկ ավելի քան 75 մլն ձայնագրություն է վաճառել։

Time ամսագիրը նրան ներառել է 25 ամենաազդեցիկ իսպանախոս ամերիկացիների ցանկում, իսկ 2012 թվականին Forbes ամսագիրը նրան անվանել է աշխարհի ամենահեղինակավոր մարդկանցից մեկը, ինչպես նաև աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում նրան արժանացրել 38-րդ հորիզոնականին։ 2013 թվականի հունիսի 20-ին Ջենիֆեր Լոպեսը հոլիվուդյան «Փառքի ծառուղում» իր աստղն ունեցավ (№ 2500)։ Ջենիֆեր Լոպեսը նաև ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։