Տիգրան Ավինյան
© Sputnik
Ավինյանը համոզված է, որ աշխատատեղերի արագ ստեղծման մի քանի ոլորտ կա։
«Այդ ոլորտներից առաջինը թեթև արդյունաբերության ոլորտն է։ Արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում թեթև արդյունաբերության դպրոց բացելու հարցով։ Դպրոցը մեծ ծավալով աշակերտներ է ընդունելու»,- ասաց Ավինյանը։
Նա կարծում է, որ այդ ոլորտում մեկ-երկու տարվա ընթացքում լուրջ արդյունքներ են գրանցվելու։
Երկրորդ ոլորտը, որը մի փոքր ավելի շատ ներդրում է պահանջում, ՏՏ ոլորտն է։
«Համոզված եմ, որ Գյումրիում կա մարդկային այն կապիտալը, որը կարող է ռեալ ներդրում ունենալ այդ ոլորտում»,- ասաց փոխվարչապետը։
Ավինյանը Շիրակի մարզ է մեկնել այսօր` սեպտեմբերի 19-ին։ Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետը ծանոթացել է մարզի համայնքներին հուզող խնդիրներին: