Սուրեն Սարգսյան
© Sputnik
Սա կարևոր է, քանի որ նախ Հայաստանը նոր ղեկավարով է ներկայանալու այս ասամբլեային: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք կատարելիք այցի վերաբերյալ:
«Հայաստանը նոր խոսք ունի ասելու, նոր մոտեցումներ ունի ներկայացնելու և այս բարձր ամբիոնը, բնականաբար, պետք է օգտագործվի աշխարհին Հայաստանի ներքին և արտաքին առաջնահերթությունների վերաբերյալ չափազանց կարևոր մեսիջներ տալու համար»,- շեշտեց քաղաքագետը:
Նա նաև շեշտեց ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու և այդ հարաբերությունները խորացնելու նոր օրակարգ ունենալու կարևորությունը: