Նա ասաց` այո. վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու որդին ցույց է տվել ընտրյալին

Վրաստանի «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու որդին` Բերա Իվանիշվիլին, ցույց է տվել ընտրյալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Վրացի միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու որդին` ռեփեր Բերան, ամուսնության առաջարկություն է արել նորաձևության ոլորտի բլոգեր Նանուկա Գուդավաձեին։ Այդ մասին Բերան գրել է Facebook-ի իր էջում։

«Եվ այն, ինչ մինչև հիմա եղել է իմը և քոնը, այսօր դարձել է մերը, — լուսանկարին կից գրել է Իվանիշվիլին և ավելացրել,- նա ասաց` այո»։

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, զույգին ծանոթացրել են ծնողները. Բերայի և Նանուկայի ծնողները հին ընկերներ են։

ԶԼՄ-ները ենթադրում են, որ նրանք պաշտոնապես կամուսնանան Բերայի ծննդյան օրը` դեկտեմբերի 23-ին։

Նանուկան նախկինում մոդել է եղել, այժմ նորաձևության աշխարհում հայտնի բլոգեր է։

Բերայի տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ են հավաքում։ Նրա առաջին սինգլը` Favorite Things, թողարկվել է 2011թ-ին։ Բերան 23 տարեկան է։