ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվը 848.343 է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850.124։