ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ:
Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: