ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է. «Ժամանակ»

Քաղաքացիական պայմանագիրն Էջմիածնում քաղաքապետի հստակ որոշած թեկնածու չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 19 սեպտեմբերի – Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու:

Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայ¬քարն ընթանում է 6 հոգու միջև: Ինչպես «Ժամանակը» տեղեկացավ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ևս ցանկություն ունի առաջադրվելու: Նա մասնավոր զրույցներում ասել է, որ իրեն սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն դեռ հստակ որոշած թեկնածու չունի, իսկ Գասպարյանին համարում է թույլ թեկնածու:

Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է: Հաջորդ թեկնածուն, ով նպատակ ունի դառնալ էջմիածնի քաղաքապետ, նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, ով համարվում է գեներալ Մանվելի շրջապատից»: