Ասուլիս. «Ինչպե՞ս է տեսնում Երևանի ապագան «Օրինաց երկրի» թեկնածուն»

Սեպտեմբերի 20-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Երևանի ավագանու թեկնածու Մհեր Շահգելդյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

Ասուլիսի ընթացքում քաղաքապետի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը կներկայացնի Հայաստանի մայրաքաղաքի հետագա զարգացման առաջնահերթությունները:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: