ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Երևանում 28–ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է արել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ` սեպտեմբերի 17-ին, ժամը 19։30-ի սահմաններում Երևանի 1-03 Շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երիտասարդի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ջրվեժ թաղամասի բնակիչ 28-ամյա Դավիթ Տ․-ն է, որն ունի «նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն, ստամոքսաղիքային տրակտիտ» ախտորոշում։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է որ Դավիթ Տ․-ն նույն օրն իրենց տանը ինքնասպանություն գործելու նպատակով դանակով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել 3 ածելի։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։