ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի խոշորագույն առևտրի ցանցերից մեկը` Walmart–ը, որոշել է հանել վաճառքից ԽՍՀՄ խորհրդանիշով շապիկները Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի եվրապատգամավորների բողոքից հետո։ Այս մասին հայտնում է Delfi պարբերականը` հղում անելով Walmart–ի նամակին, որի պատճենը Facebook–ում տեղադրել է Եվրախորհրդադրանի լատվիացի պատգամավոր Ինեսե Վայդերեն։
Նամակում նշվում է, որ տվյալ խորհրդանիշներով ապրանքը հանել են կայքից, իսկ խանութներում առանց այդ էլ դրանք երբեք չեն վաճառվել։
Վայդերեի խոսքով` Խորհրդային Միության խորհրդանիշները «վիրավորում են այդ ռեժիմի ճնշումներից տուժած միլիոնավոր մարդկանց զգացմունքները»։
Ավելի վաղ պատգամավորը նամակ էր ուղարկել Adidas ընկերությանը` խնդրելով հանել վաճառքից խորհրդային խորհրդանիշներով հագուստը։ Ընկերությունը Ռուսաստանում ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ USSR գրառումով կանանց ու տղամարդկանց շապիկներ էր թողարկել։
Լատվիայում ու Լիտվայում հանրային միջոցառումների ժամանակ արգելվում է խորհրդային խորհրդանիշներ օգտագործել։ Էստոնիայում նման արգելք չկա։ 2015 թվականից ԽՍՀՄ–ի խորհրդանիշները արգելվել են նաև Ուկրաինայում։