Ռուսաստանն իրեն պատասխան քայլերի իրավունք է վերապահում. Շոյգուն` Լիբերմանին

Իսրայելցի զինվորականների գործողությունները չեն համապատասխանում գործընկերության ոգուն, Ռուսաստանն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայում խոցված ինքնաթիռի ռուս զինվորականների մահվան մեղքն ամբողջությամբ Իսրայելի վրա է, Ռուսաստանը պատասխան քայլերի իրավունք է իրեն վերապահում։ Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանին հետ հեռախոսազրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում են ՌԴ ՊՆ–ից։

Իլ–20 ինքնաթիռն ուղևորներով անհետացել է Միջերկրական ծովում

Այդպես է Շոյգուն մեկնաբանել իսրայելցի օդաչուների գործողությունները, որոնք քողարկվելով ռուսական Իլ-20-ով, այն սիրիական ՀՕՊ–ի հարվածի տակ դրեցին։

«Սերգեյ Շոյգուն փաստել է, որ «խոցված ռուսական ինքնաթիռի և օդանավի անձնակազմի մեղքն ամբողջությամբ իսրայելական կողմինն է։ Իսրայելի ռազմական գերատեսչության գործողությունները չեն համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն, և մենք իրավունք ենք վերապահում հետագա պատասխան քայլեր գործելու»», – գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ` երկուշաբթի, Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 ավիացիոն ռումբերով հարված էին հասցրել սիրիական օբյեկտներին Լաթաքիայի մերձակայքում։ Հետո նրանք շարունակել են թռիչքը Ռուսաստանի ՕՏՈՒ Իլ-20 վայրէջք կատարող ինքնաթիռի անմիջական հարևանությամբ։

ՌԴ ՊՆ տվյալների համաձայն` ռուսական ինքնաթիռով քողարկվելով, իսրայելցի օդաչուները նրան Սիրիայի ՀՕՊ հարվածի տակ դրեցին, Իլ-20-ը խոցվեց С-200 համալիրի հրթիռով։ 15 ռուս զինծառայող մահացավ։