ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի շրջանում։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Սեպտեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով 23։00-ին Հմեյմիմ ավիաբազա վերադառնալիս Միջերկրական ծովում` Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա, ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը խզվել է», — նշված է հաղորդագրությունում։
ՊՆ տվյալներով` Իլ-20-ում եղել են 14 մարդ, որոնց ճակատագիրն այս պահին հայտնի չէ։
Հմեյմիմ ռուսական ավիաբազայի հրամանատարությունը որոնողական-փրկարարական գործողություն է իրականացնում։ MarineTraffic կայքի տվյալներով` ներկա պահին Տարտուս նավահանգստի մոտ գտնվում է ռազմածովային նավատորմի «Պրոֆեսոր Նիկոլայ Մուրով» փրկարարական նավաքարշը։
Հաղորդվում է նաև, որ օդային տրանսպորտի վերահսկողության ռուսական միջոցները սեպտեմբերի 17-ի երեկոյան Միջերկրական ծովում ֆրանսիական ֆրեգատից հրթիռների գործարկումներ են արձանագրել։