Լուսինե Թովմասյանն անճանաչելի է դարձել. լուսանկար և տեսանյութ

Հայտնի գեղեցկուհին զարմացրել է իր նոր տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը Instagram սոցիալական ցանցի իր էջում նոր լուսանկար ու տեսանյութ է հրապարակել։

«Փոքր-ինչ տարօրինակ է, բայց սա ես եմ»,- լուսանկարին կից գրել է նա։

Առաջին հայացքից դժվար է հասկանալ, որ լուսանկարում հենց նա է։ Լուսինեն ներկայացել է երկար, գրեթե սպիտակ մազերով։

Լուսինեն ծնվել ու մեծացել է Երևանում։ Ընդունվել է Ռուս-հայկական պետական համալսարան և 17 տարեկանում հաղթել «Միսս Հայաստան» մրցույթում։ 2005 թվականին զբաղեցրել է «Միսս Եվրոպա» մրցույթի երկրորդ հորիզոնականը։ Գեղեցկուհին այժմ 32 տարեկան է։