ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Քիմ Քարդաշյանը համացանցում նոր արտասովոր կերպարով է հանդես եկել։ Ռեալիթի շոուի աստղը միջնադարյան ոճի զգեստ է հագել, այն շքեղ է, լայն բացվածք ունի և սեղմիրան է. այս ամենին գումարվել է համապատասխան սանրվածքը։
«Նոր եթերաշրջանում հեքիաթի սպասումով», – գրել է Քարդաշյանն ակնհայտորեն ակնարկելով, որ երկրպագուներին հետաքրքիր բան է սպասվում։
Instagram–ում հրապարակած Քիմի նոր լուսանկարը, արդեն մոտ 2.7 մլն լայքի է արժանացել։
Սակայն վերջին մի քանի օրվա ընթացքում Քարդաշյանին միայն այդ կապակցությամբ չէ, որ քննարկում են։ Համացանցի ակտիվ օգտատերերը, մասնավորապես, նշում են, որ Քարդաշյանների ընտանիքը իրենց երեխաներին բարձրաշխարհիկ կյանքի է ընտելացնում փոքր տարիքից, իսկ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 5 տարեկան դուստրը` Նորթը, արդեն զբաղվում է իր մոր կոսմետիկ շարքի առաջխաղացմամբ։ Այս մասին գրում է Сosmo.ru–ն։
Քիմը տեսահոլովակ է տեղադրել, որում Նորթը նոր հավաքածուից շրթներկ է ցուցադրում։ Տեսանյութը նկարահանվել է, երբ Քիմն ու Նորթը շրջում էին ավտոմեքենայով։
«Շնորհակալություն լավագույն մոդելս դառնալու համար», – կադրում ասում է հեռուստաաստղը։
Տեսանյութին կից Քիմը գրել է, թե շրթներկի ինչ երանգ է ընտրել դուստրը. նա հավանել է Classic Blossom KKWBeauty հավաքածուի № 6 գույնը։ Վաճառքի այն հանվել է միայն երեկ։
Բացի այդ Քիմը երկրպագուներին ուրախացրել է անսպասելի լուսանկարով։ Կադրում Քարդաշյան քույրերի նոր սերունդն է պատկերված. Քիմի 8 ամսական դուստրը` Չիկագոն, Քլոեի 5 ամսական դուստրը` Թրուն և Քայլի Ջեների 7 ամսական դուստրը` Սթորմին։